Հայերեն * English
< Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
02.05.2017 Կատեգորիա Նորություններ ԲԲՏՄ Գ/Կ-ից

ԲԲՏՄ գիտական կենտրոնը աջակցում է Հայաստանում առաջին ներառական ջերմոցի զարգացմանը


ԲԲՏՄ գիտական կենտրոնն աջակցում է  Հայաստանում առաջին անգամ «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակներում ստեղծված  ջերմոցին, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար և հնարավորություն է տալիս նրանց ծանոթանալ ջերմոցային տնտեսության գաղտնիքներին և սեփական ձեռքերով մշակել բանջարեղեն: Իջևանում գործող նորաբաց ներառական ջերմոցին ԲԲՏՄ գիտական կենտրոնի կողմից  տրմադրվել են սպիտակ  և ջերմատնային սմբուկների, մանրապտուղ և խոշորապտուղ լոլիկների, տարբեր սորտի վարունգների, գունավոր պղպեղների և այլ նոր  բանջարեղենների որակյալ թաղարային սածիլներ, իսկ  գիտական  կենտրոնի փորձագետը Հույսի կամուրջի սաների և ուսուցիչների համար հատուկ դասընթաց է իրականացրել, ծանոթացնելով  ջերմոցի կառուցվածքին, բույսերի աճի, զարգացման և խնամքի առանձնահատկություններին, մշակության տեխնոլոգիաններին  և մասնագիտական այլ հմտություններին: