Հայերեն * English
01.10.2015 Կատեգորիա Նորություններ ԲԲՏՄ Գ/Կ-ից

Հայուհի 2015


Սույն թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Հայուհի 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր «Համազգային վստահություն» խորհրդի կողմից: Միջոցառմանը մեծարվեցին և «Հայուհի 2015» մրցանակի արժանացան տարբեր ոլորտներում իրենց բարձր ավանդը ներդրած կանայք: Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Որտեղ ներկայացված են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական, թատերարվեստի, երգարվեստի բնագավառում իրենց ավանդը ներդրած մերօրյա հայ անվանի կանայք: Նրանց թվում էր «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Գյուղատնտեսական նվաճումների համար» Ոսկե մեդալակիր՝ Սվետլանա Հայրապետովան:

Գիտական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է տիկին Հայրապետովային, ցանկանում՝ քաջառողջություն, գիտական նորանոր նվաճումներ: