Հայերեն * English
21.04.2011 Կատեգորիա Տեխնոլոգիաներ

ԲԱՄԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ


Ներածություն

Բամիան բանջարային մշակաբույս է, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ (1.5-2.0%), ածխաջրեր (2.2-6.1%), հանքային աղեր, հիմնականում կալիում և մագնեզիում, միկրոտարրեր, օրգանական թթուներ, ասկորբինաթթու (45-100գր հում նյութում), խմբին պատկանող վիտամիններ: Բամիայի յուրահատուկ հոտը պայմանավորված է եթերային յուղերի առկայությամբ: Սերմերը պարունակում են 20% եթերային յուղեր, ինչը շատ նման է ձիթապտղի յուղին և օգտագործվում է դեղագործության մեջ: Պտուղներում պարունակող գ լորձանյութն ունի բուժիչ հատկություն ստամոքսի խոցի, գաստրիտի, վերին շնչառական ուղիների, կոտրվածքների համար: Բամիայի ոչ հասուն պտուղները օգտագործվում են որպես դիետիկ սնունդ և հումքի ձևով սալաթներ ու ճաշատեսակներ պատրաստելու համար: Պտուղները չորացնում են, սառեցնում և պահածոյացնում: 

Արարատի մարզի պայմաններում իրականացվել է բամիայի Սոնա սորտի մշակություն և տրվել վերամշակման համար նոր բաղադրատոմսեր: Ստուգիչ է հանդիսացել բամիայի տեղական պոպուլյացիան:

Սորտերի նկարագրություն

Սոնա - վաղահաս սորտ է: Բերքատվությունը 105ց/հա: Ցանքից մինչև առաջին բերքահավաքը տևում է 55-60 օր: Ունի բաց կանաչ, թավշե մակերեսով պտուղներ: Դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ:

Տեղական պոպուլյացիա - միջահաս է: բերքատվությունը 80ց/հա: Ցանքից մինչև առաջին բերքահավաքը տևում է 65-71 օր: Ունի մուգ կանաչ, փշոտ մակերեսով պտուղներ: Դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ:

Մշակության տեխնոլոգիան

  • Աշնանը կատարել վար 25 սմ խորությամբ: Վարի հետ հող մտցնել գոմաղբ 30-40տ, ֆոսֆորական (70-75կգ) և կալիումական (25-30կգ) պարարտանյութեր:
  • Գարնանը դաշտը հարթեցնել և տեղագծել 90x70 սմ սխեմայով:
  • Ցանքը կատարել մայիսին թերմիկ ախտահանման ենթարկված սերմերով:

 Միջբուսային տարածությունը պահպանել 20սմ: Վեգետացիայի ընթացքում ջրել 20 անգամ: Ցանելուց 10 օր հետո կատարել քաղհան, բուկլից, կուլտիվացիա:

 Առաջին սնուցումը ազոտական պարարտանյութով (100կգ/հա ամոնիակային սելիտրա, ֆիզիկական նյութի հաշվով) տալ առաջին պտուղների կազմավորումից հետո:

Հունիսի առաջին տասնօրյակում կատարել երկրորդ քաղհան, կուլտիվացիա, սնուցում ազոտական պարարտանութով` 100կգ/հա և կալիումի քլորիդով`  50կգ/հա /ֆիզիկական նյութի հաշվով/:

Բերքահավաքը կատարել պարբերաբար, յուրաքանչյուր 2-3 օրը մեկ:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Բամիայի մշակության տեխնոլոգիան իրականացվել է Արարատի մարզի Արարատ

գյուղի ֆերմեր Արամ Հովհաննյանի հողատարածքում, որտեղ սորտերը ցուցաբերել են կայունություն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ և ապահովել բերքատվության բարձր ցուցանիշներ:

  Վաղահասություն է դրսևորել Սոնա սորտը, որի պտուղները հասունացել են հուլիսի 5-ին, ցանքից հասունացում տևել է 55 օր: Բերքատվությամբ (151ց/հա) էականորեն գերազանցել է տեղական պոպուլյացիային (135ց/հա):

Բամիայի Սոնա սորտը վերամշակվել է հետևյալ բաղադրատոմսերով.

Բամիայի մարինադ 1

 

- Բամիայի պտուղները մեկ օր ջրի մեջ թողնելուց հետո, մաքրում են պտղակոթերը և դասավորում ապակյա տարաներում: Որպես համեմունքներ օգտագործվում են սոխ և ծաղկած սամիթ: Հետո ավելացվում է թթվաքաղցր լցոնք:

Բամիայի մարինադ 2

- Բամիայի պտուղները մեկ օր ջրի մեջ թողնելուց հետո, մաքրում են պտղակոթերը և դասավորում ապակյա տարաներում: Որպես համեմունքներ օգտագործվում են սխտոր, տաքդեղ, մաղադանոս: Հետո ավելացվում է թթվաքաղցր լցոնք:

Բաղադրությունը` 10լ ջուր, 500գ աղ, 500գ շաքարավազ:

Բամիա պոմիդորի հյութում

 

Բամիայի պտուղները դասավորում են ապակյա տարաների մեջ և լցոնում պոմիդորի հյութով:

 

Տեխնոլոգիայի կիրառման վայրը`

Տեխնոլոգիան կիրառելի է հանրապետության բանջարացան շրջաններում:

Օգտագործված գրականություն

 

1. Զ.Վ.Ղուշչյան -Բամիայի սելեկցիայի և սերմնաբուծության արդյունքները Հայաստանում, Գյուղատնտեսության և բնապահպանության հիմնախնդիրները Անդրկովկասի տարածաշրջանում Միջազգային գիտաժողով, Երևան ,2001 էջ. 21-24:

2. Тимофеев Н. Н.- Селекция и Семеноводство овощных культур, М. 1972

 Տեղեկությունների համար դիմել`

 

- Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
Խորհրդատու`Գոհար Աճեմյանին,
հեռ. (0236) 6-12-93, (093) 26-02-84
- ԳԱՀԿ, Ինովացիայի և ուսուցման բաժին

- Արարատի ԳԱՄԿ, հեռ. /0238/ 4-10-84