Հայերեն * English

Ձմերուկի սերմերի նախացանքային մշակություն միկրոտարրերով և Բայկալ M-1 պատրաստուկով

Ներածություն

Ձմերուկը մշակովի բույսերից է և բնակչության կողմից մեջ պահանջարկ ունի: Բոստանացան շրջաններում, չնայած ձմերուկի լայն տարածմանը, բացակայում են հայրենական սելեկցիայի արդյունավետ սորտերը: Վերջին տարիներին տնտեսություններում մշակվում են արտասահմանյան սելեկցիայի հիբրիդներ, որոնք հարմարված չլինելով տեղի հողակլիմայական պայմաններին, արագորեն կորցնում են տնտեսական արժեքավոր հատկանիշները: Արդի պայմաններում ձմերուկի ցանքատարածությունների ընդլայնման և բնակչության օրեցօր աճող պահանջմունքների բավարարման համար մեծ նշանակություն ունի նաև էժան տեխնոլոգիաների օգտագործումը: Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում մեծ դեր է խաղում կենսահումուսի, միկրոտարրերի և միկրոօրգանիզմների օգտագործումը:
Կենսահումուսը
, որպես կենսաօրգանական պարարտանյութ, դրականորեն է ազդում հողի ագրո, ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկությունների վրա, բարձրացնելով դրա բերրիությունը: Պարունակելով կենսաբանական ակտիվ նյութեր, այն միաժամանակ արագացնում է սերմերի ծլումը, խթանում բույսերի աճն ու զարգացումը, նպաստում վաղ և բարձր բերքի ստացմանը, ինչպես նաև բարձացնում հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմացկունությունը:
Արարատի
մարզի Նոյակ գյուղում, Արամ Հովհաննիսյանի գյուղացիական տնտեսությունում, իրականացվել է հանրապետությունում առայժմ քիչ տարածված, ձմերուկի` Մարգարիտ սորտի մշակության տեխնոլոգիան: Կատարվել է սերմերի նախացանքային մշակություն միկրոտարրերով և Բայկալ M-1 պատրաստուկով:

Մարգարիտ - միջահաս է, բույսերը միջին ճյուղավորվածության, գլխավոր ցողունի երկարությունը հասնում է 2 մ: Տերևները միջին մեծության են և կտրտվածության, ծաղիկները երկսեռ են և արական: Պտուղը գնդաձև է, հարթ, 4,0- 4,7 կգ միջին զանգվածով: Պտղի գույնը մուգ կանաչավուն է, մուգ կանաչ նեղ փշային շերտով: Պտղամիսը մորիագույն է, նուրբ, հյութալի, քաղցր: Սերմերը խոշոր են, հարթ, սև գույնի, առանց նկարի: Չոր նյութերը կազմում են 10,5-11,0%, շաքարները` 8,5-9,5%: Բերքատվությունը` 350-450ց/հա:

Տեխնոլոգիայի նկարագրությունը
Խորհուրդ
է տրվում.

ամռան հերկից հետո, կատարել աշնանցրտահերկ` 25-30 սմ խորությամբ:

Մինչև ցրտահերկը տալ հիմնական պարարտացում

40-45 տ/հա օրգանական պարարտանյութ,

400-450կգ հատիկավորված սուպերֆոսֆատ,

200-300 կգ կալիումական աղ:

Վաղ գարնանը ցրտահերկը փոցխել վարի ուղղահայաց ուղղությամբ, ցանքից 5-7 օր առաջ կատարել չիզելում, որից հետո` 15-18 սմ խորությամ` կրկնավար:

Ցանքից առաջ սերմերը ենթարկել թերմիկ ախտահանման. պահելով 50-60 CՕ ջրային բաղնիքում, մեկ ժամ տևողությամբ:
Այնուհետև
կատարել սերմերի նախացանքային մշակություն B-0,05+ Mn-0,1+ Zn-0,03 + Cu-0,04% խտության միկրոտարրերով և Բայկալ 0,1% պատրաստուկով, սերմերը պահելով լուծույթում 36 ժամ:
Արարատյան
դաշտի պայմաններում ձմերուկի ցանքի լավագույն ժամկետը ապրիլի վերջին տասնօրյակն է, երբ հողում ջերմությունը հասնում է 12-13 CՕ: Գերվաղ ցանքերը նպատակահարմար չեն: Արարատյան հարթավայրի գրունտային ջրերի բարձր մակարդակ ունեցող հողերում (չիմաններում) ձմերուկը մշակում են հարթ մարգերով, ոռոգելով 1-2 անգամ, իսկ մնացած հողերում` թմբերի վրա ակոսներով, ջրելով 4-5 անգամ: Ցանքը կատարվել է մայիսի I տասնօրյակում գորշ մարգագետնային կարբոնատային, կավավազային, հումուսով հարուստ, ոռոգվող հողերում: Ստուգիչ է ծառայել սերմերի չմշակված տարբերակը: Ցանքը կատարվել է (200+80)/2x70սմ սխեմայով, որտեղ թմբերի լայնությունը 2,8 մ է, իսկ բույսերի հեռավորությոնը միմյանցից 70 սմ: Ցանքի ժամանակ բներում տրվել է 200գ կենսահումուս /3տ/հա/:
Ցանքից
հետո հողաբնակ վնասատուների դեմ միջշարքային տարածություններում տրվել է թունավոր գրավչանյութ: Բվիկների դեմ սրսկվել է ցիմբուշի 0,2% պատրաստուկ:
Ցանքից
հետո տրվել է ծլաջուրը, իսկ առաջին ջուրը տրվել է 3 օր հետո: Որից հետո, մինչև իգական ծաղիկների ծաղկումը, բույսերը չեն ջրվել:
Հետա
գայում դաշտը ջրվել է պտղակալման սկզբում, այնուհետև յուրաքանչյուր բերքահավաքից հետո: Ձմերուկի առաջին իսկական տերևի փուլում կատարվել է քաղհան և առաջին նոսրացումը, բնում թողնելով 2-ական բույս, 4-5 տերևի փուլում `երկրորդ քաղհանը և նոսրացումը, ապա խոր բուկլից: Առաջին սնուցումը տրվել է ծաղկումից հետո /ամոնյակային սելիտրա 50կգ/, երկրորդը` պտղակազմակերպման փուլում /ամոնյակային սելիտրա 50 կգ/: Պտղակազմակերպման փուլում, հատկապես ստուգիչ տարբերակներում, անհրաժեշտություն է զգացվել պայքարել բոստանային լվիճ և տիզ վնասատուների, իսկ պտուղների հասունացման շրջանում` ալրացող հիվանդության դեմ: Բոստանային լվիճի դեմ պայքար է տարվել կոնֆիդորի (10 լ ջրին 3մլ), իսկ ալրացողի համար` բայլետոնի 0,05 % (10լ ջրին 7գ) պատրաստուկներով: Պտուղների հասունացումը սկսվել է օգոստոսի 25-ից: Ձմերուկի բերքը հավաքվել է պարբերաբար /2-3 անգամ/. ըստ պտուղների հասունացման` վաղ առավոտյան կամ երեկոյան:
Արդյունքները
Պարզվել է, որ բույսերի ֆենոփուլերի անցման տևողության վրա Բայկալ պարտաստուկը որոշակի ազդեցություն չի ունեցել: Առավել արդյունավետ է միկրոտարրերի օգտագործումը: Փորձարկվող տարբերակներում ստուգիչի նկատմամբ ավելացել է ինչպես մեկ բույսի պտուղների քանակը, այնպես էլ դրանց միջին զանգվածը, որը բերել է ընդհանուր և ապրանքային բերքի բարձրացմանը:
Լավա
գույն արդյունք է ստացվել միկրոտարրերով սերմերի նախացանքային մշակության տարբերակում` ստուգիչի համեմատ μերքի հավելումը կազմել է 11,4%: Այստեղ ավելացել են նաև պտուղներում չոր նյութերի, շաքարների պարունակությունը, իսկ Բայկալ պատրաստուկի օգտագործումը նպաստել է պտուղներում ասկորբինաթթվի ավելացմանը ստուգիչի և միկրոտարրերի համեմատ1,3 և 2,1 մգ %-ով:

Տեխնոլո
գիայի կիրառման վայրը`

Արարատ, Արմավիր, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջան:

Օգտագործված գրականություն

1. В.Ф. Белик-Бахчевые культуры, М. 1975

2.Т.Б.Фурса -Руководство поапробации бахчевых

3. Т. Б. Фурса, А.И. Филов Тыквенные, <st1:metricconverter productid="1982. М" w:st="on">1982. М</st1:metricconverter>. 1985

 
Տ
եղեկությունների համար դիմել.

-Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն, Խորհրդատու` Վիկտոր Դաբաղյան հեռ. 27-09-73
-ԳԱՀԿ
, Ինովացիայի և ուսուցման բաժին
-
Արարատի ԳԱՄԿ, հեռ. /0238/4-10-84